Հոդված 22. Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը
Հոդված 22. Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը
(վերնագիրը փոփ. 14.07.22 ՀՕ-312-Ն)
1. Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`
1) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) նա դադարել է համայնքի բնակիչ լինելուց.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը.
4) նա զորակոչվել կամ ծառայության է անցել զինված ուժերում և այլ զորքերում.
5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.
6) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.
7) նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի (որը պետք է արտացոլված լինի իր մասնակցությամբ ավագանու նիստերի ընթացքում ընդունված փաստաթղթերի ստորագրություններով) ավելի քան կեսից.
8) նա հրաժարական է տվել:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ 7-րդ կետի, ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են օրենքի ուժով, իսկ 7-րդ կետում սահմանված դեպքում` նիստին ներկա ավագանու անդամների ձայների երկու երրորդով ընդունում է համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում կամ նիստ գումարելու անհնարինության դեպքում ավագանու մյուս անդամները կազմում են արձանագրություն, որը հաստատվում է ներկա ավագանու անդամների երկու երրորդով:
3. Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա մահացել է:
(22-րդ հոդվածը փոփ. 17.11.21 ՀՕ-354-Ն, 14.07.22 ՀՕ-312-Ն)