Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-11-29-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ

Հոդված 21. Համայնքի ավագանու անդամի պարտականությունները

գործել է մինչև 2025-11-29ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 21. Համայնքի ավագանու անդամի պարտականությունները

1. Համայնքի ավագանու անդամը պարտավոր է իր գործունեության ընթացքում առաջնորդվել օրենքով և համայնքի բարօրությանն ուղղված համոզմունքով:

2. Համայնքի ավագանու անդամը պարտավոր է`

1) մասնակցել ավագանու նիստերին և քվեարկություններին.

2) պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին.

3) մասնակցել ավագանու կողմից անցկացվող՝ քաղաքացիների ընդունելություններին.

4) ավագանու կանոնակարգով սահմանված կարգով անդամակցել ավագանու որևէ մշտական հանձնաժողովի, մասնակցել դրա նիստերին.

5) օժանդակել համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցությանը.

6) (կետն ուժը կորցրել է 07.12.22 ՀՕ-552-Ն)

7) անհամատեղելի պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ համայնքի ղեկավարին.

8) ստորագրել իր մասնակցությամբ ընդունված փաստաթղթերը, իսկ սույն օրենքի 16-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում ավագանու նիստի տեսաձայնագրման ընթացքում բանավոր արտահայտել իր դիրքորոշումը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի միջոցով հաստատել այն.

9) իրականացնել սույն օրենքով, այլ օրենքներով և ավագանու կանոնակարգով սահմանված այլ պարտականություններ:

(21-րդ հոդվածը լրաց. 17.11.21 ՀՕ-354-Ն, փոփ. 07.12.22 ՀՕ-552-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։