Հոդված 23. Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը
Հոդված 23. Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը
(վերնագիրը փոփ. 14.07.22 ՀՕ-312-Ն)
1. Եթե մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման (դադարման) հետևանքով անհնարին է դառնում համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը, ապա ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու մնացած անդամները կամ համայնքի ղեկավարը:
2. Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին սույն հոդվածի 1-ին և 5-րդ մասերում նշված արձանագրությունները համապատասխան մարզպետի միջոցով համայնքի ղեկավարն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունն ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքում համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, օրենքով սահմանված կարգով, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ, նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:
5. Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաև, եթե`
1) ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում: Սույն կետում նշված փաստն արձանագրում է համայնքի ղեկավարը.
2) օրենքով սահմանված կարգով համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր:
(23-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.11.21 ՀՕ-354-Ն, 14.07.22 ՀՕ-312-Ն)