Հոդված 66. Համայնքի բյուջեի կատարման սպասարկումը
Հոդված 66. Համայնքի բյուջեի կատարման սպասարկումը
Համայնքի բյուջեի կատարման սպասարկումն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացվում է գանձապետարանի տեղական գանձապետական բաժանմունքների միջոցով, որտեղ ամեն համայնք ունի իր առանձին բյուջետային հաշվի համարը:
Համայնքի հաստատված բյուջեն, ինչպես նաև բյուջեում կատարված փոփոխությունները մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում է համայնքի բյուջեն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունք, որը պարտավոր է համայնքի պահանջով անհապաղ կատարել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը, եթե դրանք առկա են համայնքի բյուջեի հաշվում և նախատեսված են համայնքի բյուջեով:
Համայնքին` հատուկ ծրագրերի իրականացման նպատակով մասնավոր անձանց կողմից նվիրատվության կարգով տրամադրված ֆինանսական միջոցներն այդ անձանց պահանջով պետական լիազորված մարմնի համաձայնությամբ և համայնքի ավագանու որոշմամբ կարող են տեղադրվել որևէ բանկում:
Գանձապետական բաժանմունքները համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի մասին համայնքի ղեկավարին ներկայացնում են ամենօրյա տեղեկություններ: