Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2005-01-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 56. Համայնքի բյուջեին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2005-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 56. Համայնքի բյուջեին ներկայացվող պահանջները

Բյուջետային տարվա համար համայնքի բյուջեի յուրաքանչյուր (վարչական և ֆոնդային) մասում նախատեսված հաշվարկային-դրամարկղային ելքերը չեն կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի համապատասխան մասերում նախատեսված հաշվարկային-դրամարկղային մուտքերը:

Բյուջեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումը կազմում է բյուջեի հավելուրդը, իսկ բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը` բյուջեի դեֆիցիտը (այսուհետ` պակասուրդ):

Համայնքի բյուջեի պակասուրդը ֆինանսավորվում է օրենքով սահմանված կարգով ներգրավվող փոխառու, ինչպես նաև պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից համայնքային բյուջեներ` օրենքով սահմանված չափերով մասհանվող միջոցների հաշվին: Համայնքի բյուջեի պակասուրդի գումարը չպետք է գերազանցի պակասուրդի ֆինանսավորման համար օրենքով սահմանված աղբյուրների ընդհանուր գումարը:

Համայնքի բյուջեի պակասուրդի կամ հավելուրդի չափը սահմանվում է համայնքի ավագանու` տվյալ տարվա համայնքի բյուջեի մասին որոշմամբ:

Տվյալ բյուջետային տարվա համար սահմանված կարգով հաստատվող համայնքի բյուջեի պակասուրդի գումարը (առանց պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից համայնքային բյուջեներ` օրենքով սահմանված չափերով մասհանվող միջոցների հաշվին իրականացվող ծախսերը) չի կարող գերազանցել այդ տարվան նախորդող վերջին երկրորդ և երրորդ բյուջետային տարիների համայնքի բյուջեի ֆոնդային մասում փաստացի ստացված եկամուտների (առանց պաշտոնական տրանսֆերտների գումարների և վարչական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ֆոնդային մաս փոխանցված միջոցների) միջին տարեկանի 30 տոկոսը:

Եթե համայնքի բյուջեն հաստատվում է առանց պակասուրդի, ապա պետական լիազորված մարմինն այդ համայնքի բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացնում է իրավական վերահսկողություն:

Համայնքի բյուջեի հաշվեկշռված լինելու դեպքում պետական լիազորված մարմինն այդ համայնքի բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացնում է իրավական վերահսկողություն:

Համայնքի բյուջեի պակասուրդային լինելու դեպքում համայնքի ղեկավարը պետական լիազորված մարմնի հետ համատեղ, վերջինիս սահմանած կարգով, մշակում է բյուջեի պակասուրդը ծածկող վարկային պարտքերն աստիճանաբար մարելու ծրագիր: Ծրագրի իրականացման ժամանակահատվածում դա համայնքի բյուջեն կազմելու հիմք է: Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական վերահսկողությունից, մշտական վերահսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ վարկային պարտքը մարելու ծրագրի իրականացման առնչությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։