Հոդված 71. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները
Հոդված 71. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով:
Պետությունն իր ընդունած օրենքներով չի կարող ավելացնել համայնքի լիազորությունները կամ նվազեցնել եկամուտները` առանց համապատասխան ֆինանսական փոխհատուցման:
Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են դատարանում բողոքարկել համայնքի իրավունքները խախտող պետական մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումները և գործողությունները:
Պետական լիազորված մարմինը, ինչպես նաև համապատասխան մարզպետը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետը, կարող են տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկել դատարան: