Գլուխ 2 · ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
Հոդված 12. Համայնքի ավագանու նիստի օրակարգը և որոշման նախագծերի նախապատրաստումը
Հոդված 12. Համայնքի ավագանու նիստի օրակարգը և որոշման նախագծերի նախապատրաստումը
Համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձևավորում են համայնքի ղեկավարը և ավագանու անդամները` համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն հինգ օր առաջ ներկայացրած գրավոր հարցերից:
Հարցերի հեղինակները պետք է ներկայացնեն որոշման նախագծեր: Յուրաքանչյուր նախագծին կցվում են դրա ընդունման անհրաժեշտության հիմնավորումները և յուրաքանչյուր որոշման նախագծի իրականացման ֆինանսական ծախսերի նախահաշիվները:
Նիստի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և համապատասխան փաստաթղթերը նիստն սկսվելուց առնվազն երեք օր առաջ տրամադրվում են ավագանու անդամներին:
Նիստի օրակարգը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ: