Հոդված 77. Համայնքների, միջհամայնքային միավորումների և Երևանի թաղային համայնքների միավորման նկատմամբ իրականացվող պետական վերահսկողությունը
Հոդված 77. Համայնքների, միջհամայնքային միավորումների և Երևանի թաղային համայնքների միավորման նկատմամբ իրականացվող պետական վերահսկողությունը
Պետությունը համայնքների, միջհամայնքային միավորումների և Երևանի թաղային համայնքների միավորման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Ազգային ժողովի և կառավարության միջոցով:
Ազգային ժողովը, ի դեմս Ազգային ժողովի վերահսկիչ պալատի, ոչ ավելի, քան տարին մեկ անգամ ստուգում է պետական բյուջեից համայնքներին, միջհամայնքային միավորումներին և Երևանի թաղային համայնքների միավորմանը տրամադրված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը:
(մասն ուժը կորցրել է 20.05.05 ՀՕ-135-Ն)
(մասն ուժը կորցրել է 20.05.05 ՀՕ-135-Ն)
(մասն ուժը կորցրել է 20.05.05 ՀՕ-135-Ն)
(մասն ուժը կորցրել է 20.05.05 ՀՕ-135-Ն)
Ստուգումների անցկացումը համայնքներում արգելվում է ընտրություններից մեկ ամիս առաջ և մինչև դրանց պաշտոնական ավարտը:
(77-րդ հոդվածը փոփ. 20.05.05 ՀՕ-135-Ն)
Գ լ ու խ 7.1.
(գլուխը լրաց. 20.05.05 ՀՕ-135-Ն)
Վարչական հսկողություն տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ