Հոդված 67. Համայնքի բյուջեի մուտքերի ապահովումը
Հոդված 67. Համայնքի բյուջեի մուտքերի ապահովումը
Տեղական հարկերի, տուրքերի և վճարների, պետական սեփականություն համարվող հողերի վարձավճարների, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների, համայնքի մասնակցությամբ կազմակերպությունների` իրեն հասանելիք շահույթի մասնաբաժնի, համայնքի սեփականության օտարումից ստացվող գումարների և պարտադիր այլ վճարների մուտքագրումը համայնքի բյուջե ինքնուրույն ապահովում են համայնքների համապատասխան ստորաբաժանումները: Եկամտահարկի, շահութահարկի մասհանումների մուտքը համայնքի բյուջե ապահովվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ազգային ժողովի ընդունած օրենքներով` համայնքների եկամուտների նվազեցումը և ծախսերի ավելացումը պետք է փոխհատուցի պետությունը, բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման (բացի հարկային արտոնությունների տրամադրումից և հարկի վերացումից) և օրենքով սահմանված այլ դեպքերի:
(67-րդ հոդվածը լրաց. 06.12.04 ՀՕ-165-Ն, 14.12.04 ՀՕ-45-Ն, խմբ. 11.11.05 ՀՕ-219-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-225-Ն, 27.04.10 ՀՕ-53-Ն)