Գլուխ 7 · ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 75. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը
Հոդված 75. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը
Մինչև համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը, համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, վարչապետը նշանակում է քաղաքային, Երևանում` թաղային, իսկ մարզպետը` գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը չի կարող որպես թեկնածու առաջադրվել համայնքի ղեկավարի նոր ընտրություններում:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը չի կարող կատարել համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքային և (կամ) հաստիքացուցակի փոփոխություններ:
(75-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն, 30.09.08 ՀՕ-164-Ն)