Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
Հոդված 31. Աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրությունը
Հոդված 31. Աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրությունը
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-342-Ն)
Աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրությունն օրենքով սահմանված կարգով կատարվում է համայնքի բյուջեի հաշվին: Աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրության չափը և դրա փոփոխությունները համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին: Յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձը չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի աշխատավարձի 80 տոկոսը:
(31-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-342-Ն)