Հոդված 12. Համայնքի ավագանու նիստի օրակարգը և որոշման նախագծերի նախապատրաստումը
Հոդված 12. Համայնքի ավագանու նիստի օրակարգը և որոշման նախագծերի նախապատրաստումը
Համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձևավորում են համայնքի ղեկավարը և ավագանու անդամները` աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն տասը օր առաջ ներկայացրած գրավոր հարցերից: Սույն օրենքի իմաստով աշխատակազմ է համարվում քաղաքային համայնքում` քաղաքապետարանի, իսկ գյուղական համայնքում` գյուղապետարանի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):
Հարցերի հեղինակները պետք է ներկայացնեն որոշման նախագծեր: Յուրաքանչյուր նախագծին կցվում են դրա ընդունման անհրաժեշտության հիմնավորումները և յուրաքանչյուր որոշման նախագծի իրականացման ֆինանսական ծախսերի նախահաշիվները:
Նիստի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և համապատասխան փաստաթղթերը նիստն սկսվելուց առնվազն յոթ օր առաջ տրամադրվում են ավագանու անդամներին:
Նիստի օրակարգը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ:
(12-րդ հոդվածը փոփ. 20.05.05 ՀՕ-135-Ն, լրաց., փոփ. 08.12.11 ՀՕ-342-Ն)