Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
Հոդված 30. Համայնքի ղեկավարի տեղակալը
Հոդված 30. Համայնքի ղեկավարի տեղակալը
1. Համայնքի ղեկավարն ունի տեղակալ (տեղակալներ):
2. Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը համայնքային քաղաքական պաշտոն է:
3. Համայնքի ղեկավարի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը:
4. Համայնքի ղեկավարի տեղակալն իրականացնում է համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները:
5. (մասն ուժը կորցրել է 12.02.25 ՀՕ-40-Ն)
6. Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ տեղակալը (տեղակալներից մեկը) փոխարինում է համայնքի ղեկավարին նրա բացակայության ժամանակ:
(30-րդ հոդվածը լրաց. 28.10.20 ՀՕ-468-Ն, խմբ. 03.11.20 ՀՕ-484-Ն, 17.11.21 ՀՕ-354-Ն, փոփ. 12.02.25 ՀՕ-40-Ն)