Հոդված 17. Համայնքի ավագանու արտահերթ նիստը
Հոդված 17. Համայնքի ավագանու արտահերթ նիստը
1. Համայնքի ավագանու արտահերթ նիստ գումարում է համայնքի ղեկավարը կամ նրա բացակայության դեպքում՝ նրա տեղակալը կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, իսկ սույն օրենքի 27-րդ հոդվածի 2.2-րդ մասով սահմանված դեպքում՝ համայնքի ավագանու՝ տարիքով ավագ անդամը` իր կամ ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:
2. Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:
3. Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և համապատասխան փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են նիստից մեկ օր առաջ:
4. Արտահերթ նիստի օրակարգի ձևավորումը, արտահերթ նիստի մասին տեղեկացումն ու անցկացումն իրականացվում են հերթական նիստի համար սույն օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածի առանձնահատկությունները:
(17-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-267-Ն)