Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-06-27-ից մինչև 2005-07-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Հոդված 28. Համայնքի ղեկավարի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կազմավորումը

գործել է մինչև 2005-07-16Բացել ARLIS-ում

Հոդված 28. Համայնքի ղեկավարի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կազմավորումը

(վերնագիրը խմբ. 14.12.04 ՀՕ-45-Ն)

Համայնքի ղեկավարն իր լիազորությունները իրականացնում է իր աշխատակազմի, համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով:

Համայնքի ղեկավարը իր պաշտոնը ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում իր աշխատակազմի, ինչպես նաև համայնքային բյուջետային հիմնարկների կառուցվածքները, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը:

Համայնքի ղեկավարը ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ նշանակումներ է կատարում հայեցողական պաշտոններում: Համայնքի նոր ղեկավարի ընտրվելուց հետո հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները վայր են դնում: Համայնքի ղեկավարը իր աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կառուցվածքը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը հաստատվելուց հետո` մեկամսյա ժամկետում, նշանակումներ է կատարում հայեցողական պաշտոններում:

Համայնքային ծառայողների նշանակման և զբաղեցրած պաշտոնից ազատման կարգը սահմանվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Համայնքի ղեկավարը իր ներկայացմամբ և ավագանու համաձայնությամբ նշանակում է համայնքային բյուջետային հիմնարկների ղեկավարներին: Բյուջետային հիմնարկների ղեկավարները համայնքի ղեկավարի հաստատմանն են ներկայացնում տվյալ հիմնարկների կանոնադրությունները:

(28-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-45-Ն)

(Համաձայն սույն օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների 28-րդ հոդվածը գործում է մինչև տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայության մասին համապատասխան օրենքն ընդունելը և սահմանված կարգով ուժի մեջ մտնելը, այն է` 26.02.05 թվականը, 14.12.04 ՀՕ-43-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։