Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-27-ից մինչև 2005-02-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Հոդված 28. Համայնքի ղեկավարի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների ձևավորումը

գործել է մինչև 2005-02-05Բացել ARLIS-ում

Հոդված 28. Համայնքի ղեկավարի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների ձևավորումը

Համայնքի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է իր աշխատակազմի, համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով:

Համայնքի ղեկավարի աշխատակազմը բաղկացած է համայնքի ղեկավարի տեղակալից, աշխատակազմի քարտուղարից, բաժինների ղեկավարներից, ինչպես նաև հաստիքացուցակով նախատեսված այլ աշխատողներից:

Համայնքի ղեկավարն ինքնուրույն ու սեփական պատասխանատվությամբ է իրականացնում կադրային քաղաքականությունը և ձևավորում համայնքի ղեկավարի աշխատակազմը, ինչպես նաև իր ներկայացմամբ և ավագանու համաձայնությամբ նշանակում է համայնքային բյուջետային հիմնարկների ղեկավարներին:

Համայնքի ղեկավարը, իր պաշտոնն ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում իր աշխատակազմի, ինչպես նաև համայնքային բյուջետային հիմնարկների կառուցվածքները, դրանց աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը:

Համայնքի նոր ղեկավարի ընտրվելուց հետո իրենց լիազորությունները վայր են դնում համայնքի ղեկավարի տեղակալը, համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը: Համայնքի ղեկավարը, իր աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը հաստատվելուց հետո` մեկամսյա ժամկետում, նշանակում է վերը նշված պաշտոնյաներին:

Համայնքի ղեկավարի տեղակալը, աշխատակազմի քարտուղարը, բաժինների ղեկավարները և այլ աշխատողներ իրականացնում են համայնքի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները:

Բյուջետային հիմնարկների ղեկավարները համայնքի ղեկավարի հաստատմանն են ներկայացնում տվյալ հիմնարկների կանոնադրությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։