Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-12-28-ից մինչև 2007-01-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 40. Համայնքի ղեկավարի գործունեությունն առևտրի և սպասարկման բնագավառում

գործել է մինչև 2007-01-25Բացել ARLIS-ում

Հոդված 40. Համայնքի ղեկավարի գործունեությունն առևտրի և սպասարկման բնագավառում

Համայնքի ղեկավարն առևտրի և սպասարկման բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) մշակում է առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի գործունեության համայնքային կանոնները, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը և վերահսկում է դրանց կատարումը.

2) համայնքի տարածքում` առևտրի համայնքային կանոններին, իսկ Երևանում, համաքաղաքային կանոններին համապատասխան, տալիս է ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն.

3) տալիս է համայնքի տարածքում տոնավաճառներ կազմակերպելու, ինչպես նաև բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվություն.

4) համայնքի տարածքում` սպասարկման գործունեության համայնքային կանոններին, իսկ Երևանում, համաքաղաքային կանոններին համապատասխան, խաղատներին, բաղնիքներին, սաունաներին, զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտներին տալիս է ժամը 23.00-ից հետո աշխատելու թույլտվություն.

5) համայնքի տարածքում` հանրային սննդի համայնքային կանոններին, իսկ Երևանում, համաքաղաքային կանոններին համապատասխան, տալիս է հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն.

6) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման տարեկան ծրագրում համայնքի մասնակցության մասին.

7) համայնքի տարածքում տալիս է «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առուվաճառքի թույլտվություն:

(40-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-85-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։