Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-04-04-ից մինչև 2015-06-13։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2015-06-13-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 34. Համայնքի ղեկավարի գործունեությունը ֆինանսների բնագավառում

գործել է մինչև 2015-06-13ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 34. Համայնքի ղեկավարի գործունեությունը ֆինանսների բնագավառում

Համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը, դրանում առաջարկվող փոփոխություններն ու ապահովում է բյուջեի կատարումը, որի վերաբերյալ եռամսյա հաղորդումներ և տարեկան հաշվետվություն է ներկայացնում համայնքի ավագանուն.

2) տեղական հարկերի, տուրքերի և վճարների` օրենքով սահմանված տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

2.1) oրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.

2.2) տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ.

3) համայնքի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց կատարվող վճարների դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

4) համաձայնեցնելով պետական լիազորված մարմնի հետ` համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում վարկային և փոխատվությունների ձևով միջոցների ներգրավման, այդ թվում` համայնքային պարտատոմսերի թողարկման փաստաթղթերը.

5) տնօրինում է համայնքի բյուջեի միջոցները, ապահովում է դրանց նպատակային օգտագործումը.

6) ստորագրում է ֆինանսական փաստաթղթերը:

(մասն ուժը կորցրել է 27.04.10 ՀՕ-53-Ն)

(34-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն, խմբ., փոփ. 27.04.10 ՀՕ-53-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։