Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 711-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-02-11-ից մինչև 2021-11-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-11-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2017 թվականի N 19-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 711-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները սահմանելու մասին» N 711-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հունվարի 23

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հունվարի 19-ի N 19-Ն որոշման

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 26-ի N 711-Ն որոշման

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ

Սննդամթերքի անվանումը Չափի միավորը Մեկ մարդու համար, օրական (զտաքաշ)

երեխաների մեծահասակների

1. Հաց և հացամթերք

Ցորենի հաց գրամ 450 500

Ցորենի ալյուր գրամ 10 10

Կարտոֆիլի ալյուր գրամ 8 5

Մակարոնեղեն գրամ 30 40

Ձավարեղեն, ընդեղեն գրամ 70 80

Չորահաց (սուխարի) գրամ 2 6

2. Կարտոֆիլ

Կարտոֆիլ գրամ 300 300

3. Բանջարաբոստանային մշակաբույսեր

Բանջարեղեն գրամ 400 400

4. Մրգեր, հատապտուղներ, ընկուզազգիներ և խաղող

Թարմ մրգեր գրամ 200 250

Չորացրած մրգեր գրամ 20 25

5. Շաքար և հրուշակեղեն

Շաքար, մուրաբա, ջեմ, մեղր, հրուշակեղեն գրամ 70 70

6. Կաթ և կաթնամթերք

Կաթնաշոռ գրամ 60 35

Կաթ գրամ 200 200

Մածուն, կեֆիր գրամ 200 200

Թթվասեր գրամ 30 30

Պանիր գրամ 10 15

7. Միս և մսամթերք

Միս գրամ 120 125

Թռչնամիս գրամ 30 30

8. Ձուկ և ձկնամթերք

Ձուկ, ծովամթերք գրամ 30 42

9. Ձու

Ձու հատ 2 (շաբաթական) 2 (շաբաթական)

10. Կարագ և բուսական յուղեր

Կարագ գրամ 30 30

Բուսական յուղ գրամ 25 30

11. Ոչ ալկոհոլային խմիչքներ

Կակաո, սուրճ գրամ 3 2

Թեյ գրամ 1 2

Մրգային հյութեր մլ 200 200

12. Այլ մթերք

Տոմատի մածուկ գրամ 5 5

Խմորիչ գրամ 1 1

Աղ՝ յոդացված գրամ 5 5

Համեմունք գրամ 1 1

Մասուր գրամ 20 20

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։