ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2017 թվականի N 19-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 711-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները սահմանելու մասին» N 711-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հունվարի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունվարի 19-ի N 19-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
մայիսի 26-ի N 711-Ն որոշման
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ
Սննդամթերքի անվանումը Չափի միավորը Մեկ մարդու համար, օրական (զտաքաշ)
երեխաների մեծահասակների
1. Հաց և հացամթերք
Ցորենի հաց գրամ 450 500
Ցորենի ալյուր գրամ 10 10
Կարտոֆիլի ալյուր գրամ 8 5
Մակարոնեղեն գրամ 30 40
Ձավարեղեն, ընդեղեն գրամ 70 80
Չորահաց (սուխարի) գրամ 2 6
2. Կարտոֆիլ
Կարտոֆիլ գրամ 300 300
3. Բանջարաբոստանային մշակաբույսեր
Բանջարեղեն գրամ 400 400
4. Մրգեր, հատապտուղներ, ընկուզազգիներ և խաղող
Թարմ մրգեր գրամ 200 250
Չորացրած մրգեր գրամ 20 25
5. Շաքար և հրուշակեղեն
Շաքար, մուրաբա, ջեմ, մեղր, հրուշակեղեն գրամ 70 70
6. Կաթ և կաթնամթերք
Կաթնաշոռ գրամ 60 35
Կաթ գրամ 200 200
Մածուն, կեֆիր գրամ 200 200
Թթվասեր գրամ 30 30
Պանիր գրամ 10 15
7. Միս և մսամթերք
Միս գրամ 120 125
Թռչնամիս գրամ 30 30
8. Ձուկ և ձկնամթերք
Ձուկ, ծովամթերք գրամ 30 42
9. Ձու
Ձու հատ 2 (շաբաթական) 2 (շաբաթական)
10. Կարագ և բուսական յուղեր
Կարագ գրամ 30 30
Բուսական յուղ գրամ 25 30
11. Ոչ ալկոհոլային խմիչքներ
Կակաո, սուրճ գրամ 3 2
Թեյ գրամ 1 2
Մրգային հյութեր մլ 200 200
12. Այլ մթերք
Տոմատի մածուկ գրամ 5 5
Խմորիչ գրամ 1 1
Աղ՝ յոդացված գրամ 5 5
Համեմունք գրամ 1 1
Մասուր գրամ 20 20
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան