Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 3660-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-02-11-ից մինչև 2018-06-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-06-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 հունվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417034

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

13 հունվարի 2017 թ. N 6-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 3660-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով`

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թվականի դեկտեմբերի 2-ի «Հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, սահմանային չափի ցուցանիշների մասին հայտարարության ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, հարկային մարմնի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3660-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հրամանի նախաբանում «օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերին, 11-րդ հոդվածի 1-ին մասին» բառերը փոխարինել «օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին» բառերով,

2) ուժը կորցրած ճանաչել հրամանի 1-ին կետի 12-րդ, 13-րդ, 14-րդ ենթակետերը և N 12, N 13, N 14 հավելվածները:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Վ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։