Հոդված 1
Հոդված 1.
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի`
ա) 4-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մինչև բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:».
բ) 4-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերությամբ.
«Պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: