ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2017 թվականի N 72-Ա
«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1263-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1052-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1263-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հունվարի 31
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունվարի 31-ի N 72-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ֆ. Ցոլակյան - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետ (համաձայնությամբ)
Ս. Ավետիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Սահակյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Հ. Սիմոնյան - ՀՀ Շիրակի մարզպետ
Ա. Նազարյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Ենգոյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ՀՀ Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Մ. Մկրտչյան -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Գ. Ղումաշյան -ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ
Ս. Շիլաջյան -«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի դեղատների ցանցի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Մովսիսյան -«Ֆոտոն վարժարանի» տնօրեն (համաձայնությամբ)
Ե. Սերոբյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ֆիզիկայի և տեխնոլոգիայի և նրանց դասավանդման մեթոդիկաների ամբիոնի դոցենտ
Ն. Հարությունյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Մկոյան -Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանի մանկավարժության և սոցիալական աշխատանքի ամբիոնի պրոֆեսոր
Հ. Մելքոնյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ
Վ. Մանուկյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ֆիզիկայի, տեխնոլոգիայի և նրանց դասավանդման մեթոդիկաների ամբիոնի դոցենտ
Կ. Պետրոսյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի կենսաբանության, բնապահպանության և նրանց դասավանդման մեթոդիկաների ամբիոնի դոցենտ
Է. Մաթևոսյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ
Գ. Աղանյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Մինասյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի սերվիսի բաժնի 2-րդ կուրսի ուսանող
Մ. Գևորգյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի անգլերեն լեզու և գրականություն բաժնի 2-րդ կուրսի ուսանող
Մ. Հովհաննիսյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի կառավարում բաժնի 3-րդ կուրսի ուսանող
Ա. Սարգսյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի նախազորակոչային և ֆիզիկական պատրաստության բաժնի 2-րդ կուրսի ուսանող
Ռ. Սարգսյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի իրավագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող
Լ. Կարապետյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի կրթության կազմակերպում բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան