Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 16-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հունվարի 2017 թվականի N 74-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 16-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունվարի 19-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1062-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 16-Ա որոշման հավելվածի`

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Հ. Պողոսյան-ՀՀ մշակույթի նախարար» բառերը փոխարինել «Ա. Ամիրյան-ՀՀ մշակույթի նախարար» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Գ. Եղինյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Էդոյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերով.

3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Ա. Սարգսյան -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի կառավարում» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ

Ա. Պողոսյան -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանական արվեստ» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Մ. Բալդրյան -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի կառավարում» բաժնի 1-ին կուրսի ուսանող

Ա. Միքայելյան -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Օպերատորական» բաժնի 4-րդ կուրսի ուսանող

Ջ. Վարդանյան -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Թատերագիտական» բաժնի 3-րդ կուրսի ուսանող

Հ. Հարությունյան -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Մասսայական հանդիսությունների ռեժիսուրա» բաժնի 3-րդ կուրսի ուսանող»։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հունվարի 31

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։