Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 2040-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

31 հուլիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2003 թվականի N 912-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 2040-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Շենքեր և տարածքներ հանձնելու մասին» N 2040-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 1-ամսյա ժամկետում սույն որոշման հավելվածի 11-րդ կետում նշված տարածքից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Արմավիրի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել նշված կազմակերպությանը` կնքելով համապատասխան պայմանագիր».

բ) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ և 11-րդ կետերով.

«10. Գեղարքունիքի մարզպետարան «Գավառ մանկական պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ (շենք) 5663

11. Արմավիրի մարզպետարան «Վաղարշապատի պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ (Սպանդարյան 1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկ) 1050»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. հուլիսի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։