ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2016 թվականի N 16-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1062-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 922-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1062-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հունվարի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հունվարի 19-ի N 16-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Ամիրյան - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Սահակյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Բերբերյան - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)
Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Կ. Աճեմյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ռ. Գևորգյանց - Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ (համաձայնությամբ)
Ե. Ղազանչյան - Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Էդոյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Հ. Խաչատրյան - «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Երնջակյան - «Երևանի կամերային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ն. Սարգսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր
Հ. Ավագյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի միջբուհական, միջազգային համագործակցության և բարեփոխումների գծով պրոռեկտոր
Լ. Մուրադյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ
Վ. Գալստյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր
Հ. Գասպարյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր
Հ. Հովհաննիսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Սարգսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի կառավարում» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ
Ա. Պողոսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանական արվեստ» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Մ. Բալդրյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի կառավարում» բաժնի 1-ին կուրսի ուսանող
Ա. Միքայելյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Օպերատորական» բաժնի 4-րդ կուրսի ուսանող
Ջ. Վարդանյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Թատերագիտական» բաժնի 3-րդ կուրսի ուսանող
Հ. Հարությունյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Մասսայական հանդիսությունների ռեժիսուրա» բաժնի 3-րդ կուրսի ուսանող
(հավելվածը փոփ., խմբ. 31.01.17 N 74-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան