Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1585-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2017 թվականի N 61-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1585-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սովետականի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1585-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝

1) որոշման 1-ին կետում «81.4» թիվը փոխարինել «83.0652» թվով, իսկ «18.4» թիվը՝ «20.0652» թվով.

2) որոշման 2-րդ կետի՝

ա. «ա» ենթակետում «81.4» թիվը փոխարինել «83.0652» թվով,

բ. «բ» ենթակետում «16.1» թիվը փոխարինել «14.4348» թվով.

3) որոշման N 2 հավելվածի՝

ա. «Բնակավայրերի» տողում «18.4» թիվը փոխարինել «20.0652» թվով, իսկ «3.7» թիվը` «2.0348» թվով,

բ. «Ընդամենը» տողում «81.4» թիվը փոխարինել «83.0652» թվով, իսկ «16.1» թիվը` «14.4348» թվով.

4) որոշման N 4 հավելվածի`

ա. IV սեկցիան 2-րդ պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ պարբերությունով.

« 11. 1.6652 հասարակական

»,

բ. VI սեկցիայի «Ընդամենը» պարբերությունում «18.37» թիվը փոխարինել «20.0352» թվով.

5) որոշման N 5 հավելվածի IV սեկցիայի 11-րդ պարբերությունում «3.71» թիվը փոխարինել «2.0348» թվով, իսկ «Ընդամենը» պարբերությունում «3.71» թիվը՝ «2.0348» թվով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. փետրվարի 1

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։