«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60617052
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 հունվարի 2017 թ.
ք. Երևան N 16-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 140-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 22-ի «Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արձանագրությունների ձևերը, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածքի ձևը սահմանելու մասին» N 140-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշմամբ սահմանված N 4 հավելվածը «Ընտրողների ընդհանուր թիվը» տողից առաջ լրացնել նոր տողով.
« Էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը.3
».
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) Ազգային ժողովի ընտրությունների Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքների արձանագրության ձևը` համաձայն N 5 հավելվածի:».
3) որոշումը լրացնել նոր` N 5 հավելվածով (կցվում է):
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան
«Հավելված N 5
Հայաստանի Հանրապետության կենտրոնական
ընտրական հանձնաժողովի 2016թ.
նոյեմբերի 22-ի N 140-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
[ նշվում է քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը ]
Արձանագրություն
Էլեկտրոնային եղանակով քվեարկության
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները, արձանագրում է Վերահաշվարկի արդյունքում
կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրում է
Ընտրողների թիվը (Ը) (լրացվում է էլեկտրոնային եղանակով քվեարկության ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը) Քվեարկության մասնակիցների թիվը (Մ) (լրացվում է էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը) (Ը) (Մ)
Անվավեր քվեաթերթիկների թիվը
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը
(լրացվում է կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրված հերթական համարների հերթականությամբ) Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը
(Վերահաշվարկի տվյալները)
1.
2.
3.
Արձանագրությունում տվյալները լրացվում են թվերով և տառերով
Ազգանուն, անուն, հայրանուն ստորագրություն Ազգանուն, անուն, հայրանուն ստորագրություն
Հանձնաժողովի նախագահ՝
Նախագահի տեղակալ`
Քարտուղար՝
Անդամներ՝
Կ.Տ. Արձանագրությունը կազմվել է «____» ___________ 20 թ., ժամը____-ին:
Վերահաշվարկ իրականացրած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կազմը
Ազգանուն, անուն, հայրանուն ստորագրություն
Հանձնաժողովի նախագահ՝
Նախագահի տեղակալ`
Քարտուղար՝
Անդամներ՝
Ազգանուն, անուն, հայրանուն ստորագրություն
Կ.Տ. Վերահաշվարկի արդյունքներն արձանագրվել են «____» _________ 20 թ., ժամը ___-ին:»:»