ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2017 թվականի N 108-Ա
«ԳՐՔԻ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված 27700000 դրամ սկզբնական արժեքով, 830950 դրամ հաշվեկշռային արժեքով հիմնական միջոցները (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ամրացվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքի անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. փետրվարի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 9-ի N 108-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԳՐՔԻ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Քանակը Չափի միավորը Ձեռքբերման տարեթիվը Սկզբնական արժեքը(դրամ) Կուտակված մաշվածությունը(դրամ) Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
Ընդամենը 27700000 26869050 830950
Հիմնական միջոցներ 27700000 26869050 830950
այդ թվում՝
1. Գունավոր տպագրական մեքենա (ADAST DOMINANT 725PA) 1 հատ 2010 17400000 16878000 522000
2. Թուղթ ծալող ու հավաքող մեքենա (MULTI EFFECT ) 1 հատ 2010 10300000 9991050 308950
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան