«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2003 թվականի N 958-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի`
ա) «I. Ջրօգտագործման համար վճարի դրույքաչափերը» բաժնի 3-րդ կետում «օգտագործման» բառը փոխարինել «արդյունահանման» բառով.
բ) «III. Կենսապաշարների օգտագործման համար վճարի դրույքաչափերը» բաժնի` 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Արդյունագործական նպատակով բույսերի յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`
Բույսերի տեսակները Չափի
միավորը Դրույքաչափը (դրամ)
վերգետնյա
մասեր արմատներ
1 2 3 4
Լայն կիրառում ունեցող դեղաբույսեր` կգ 75 750
անթառամ` կարմրավուն
կատվախոտ` դեղատու
մատուտակ` մերկ
զիվան` հսկայական
լերդախոտ` ալեհեր
սրոհունդ (արևքուրիկ)` խոցված
լոշտակ` սպիտակ
լոշտակ` երկտուն
առյուծագի` սովորական
խնկածաղիկ` սովորական
տատրակ` սովորական (խոճկորիկ)
օշինդր` դառը
կտտկենի` սև
արոսի` սովորական
Այլ դեղաբույսեր կգ 35 200
Լայն կիրառում ունեցող սննդային
բույսեր` կգ 15 50
շուշանբանջար` պալարակիր
սիբեխ` սովորական
սնդրուկ` հարթ, Սողոմոնի կնիք
շրեշ` գեղեցիկ
ծնեբեկ` դեղատու
ծիասամիթ` մանրապտուղ (բոխի)
Այլ սննդային բույսեր կգ 10 30
Տեխնիկական բույսեր կգ 50 150
Գեղազարդային բույսեր հատ 5 x
գ) 4, 5, 6, 7 և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Կենդանիների տեսակների` գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`
Կենդանիների տեսակները Չափի
միավորը Դրույքաչափը (դրամ)
1 2 3
Կաթնասուններ
Վայրի խոզ հատ 50000
Գորշուկ (փորսուղ) հատ 2500
Աղվես հատ 500
Կզաքիս հատ 2000
Ճահճակուղբ հատ 500
Մշկամուկ հատ 500
Նապաստակ հատ 800
Սկյուռ հատ 300
Քնամոլ հատ 200
Չղջիկ հատ 100
Խլուրդ հատ 20
Ոզնի հատ 200
Թռչուններ
Սև ցին հատ 10000
Գիշանգղ հատ 50000
Ճահճային մկնաճուռակ հատ 10000
Լորաճուռակ հատ 5000
Ցախաքլորաորս հատ 50000
Մեծ ճուռակ հատ 10000
Տափաստանային ճուռակ հատ 10000
Թավշոտ ճուռակ հատ 10000
Սովորական հողմավար բազե հատ 5000
Արտույտաբազե հատ 30000
Այլ բազեանմաններ հատ 5000
Սագանմաններ հատ 500
Կաքավ հատ 500
Փասիան հատ 2000
Թուրաջ հատ 2000
Լոր հատ 100
Սև փարփար հատ 300
Կտցար հատ 100
Քարադրանմաններ հատ 200
Աղավնի հատ 300
Կկվանմաններ հատ 200
Բվանմաններ հատ 2000
Սովորական այծկիթ հատ 500
Մանգաղաթեևեր հատ 300
Ալկիոններ հատ 300
Հոպոպ հատ 100
Փայտփոր հատ 300
Ճնճղուկանմաններ հատ 100
Սողուններ
Գյուրզա հատ 2000
Այլ տեսակի օձեր հատ 500
Մողես հատ 100
Կասպիական կրիա հատ 200
Երկկենցաղներ
Գորտեր (լճագորտ, փոքրասիական գորտ) կգ 70
Սովորական ծառագորտ հատ 200
Փոքրասիական տրիտոն հատ 500
Կանաչ դոդոշ հատ 10
Փափկամարմիններ
Անատամ հատ 20
Խաղողի խխունջ կգ 200
Այլ տեսակի փափկամարմիններ կգ 100
Հոդվածոտանիներ
Գետի խեցգետին կգ 200
Հաստապոչ կարիճ հատ 10
Այլ տեսակի հոդվածոտանիներ հատ 5
Ձկներ
Սիգ կգ 30
Լոքո կգ 50
Կարմրախայտ կգ 500
Մանրածածան կգ 5
Ցանկում չնշված այլ ձկնատեսակներ կգ 15
5. Գյուղատնտեսական` խոտհունձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի միանվագ (միանգամյա) օգտագործման համար` 2000 դրամ:
6. Գյուղատնտեսական` արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` յուրաքանչյուր գլխի համար յուրաքանչյուր օրվա կտրվածքով`
խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր, ձիեր`
- բարելավված արոտավայրերում 3 դրամ
- բնական արոտավայրերում 2 դրամ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. օգոստոսի 11
Երևան