ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016 թվականի հոկտեմբերի 17-ին և 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված՝ «Վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին (հատուկ գործառնություններ)» նամակ-համաձայնագիրը՝ ելնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 13-ի ՍԴՈ-1328 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից՝ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյան
8 փետրվարի 2017 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-275-Ն