ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2017 թվականի N 146-Ա
ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գրադարանների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ գրադարանների խորհրդի աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 27-ի N 1229-Ա որոշմամբ հաստատված աշխատակարգով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. փետրվարի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 16-ի N 146-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Ամիրյան -ՀՀ մշակույթի նախարար (խորհրդի նախագահ)
Ն. Տեր-Վարդանյան -ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)
Կ. Հարությունյան -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Կ. Իսախանյան -ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
Ա. Սարգսյան -ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ
Տ. Զարգարյան -«Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Ռ. Տոնոյան -«Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Շիրինյան -«Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Ղարիբյան -«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտատեխնիկական գրադարանի ղեկավար (համաձայնությամբ)
Ֆ. Խաչատրյան -ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տեղեկատվական վարչության գրադարանի բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Հ. Կարապետյան -«Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Ն. Հայրապետյան -Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Մինասյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Ե. Միրզոյան -Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Սուքիասյան -Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)
Տեր Արարատ քահանա Պողոսյան -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Պողոսյան Մանուկյան» ձեռագրատան տնօրեն (համաձայնությամբ)
Ն. Հովասափյան -ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ (խորհրդի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան