Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 690-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 փետրվարի 2017 թվականի N 154-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 690-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 690-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. փետրվարի 21

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

փետրվարի 21-ի N 154-Ա

որոշման

«Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հուլիսի 29-ի N 690-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Դ. Անանյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Տ. Վարդազարյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

Կ. Ալավերդյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվապահության, աուդիտի և ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության վարչության պետ

Օ. Ալավերդյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

Ս. Պատուրյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ

Ս. Ադամյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության միջազգային հարաբերությունների բաժնի պետ

Հ. Բարսեղյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության հարկային ստուգումների ռիսկերի գնահատման և վերլուծության բաժնի պետ

Ա. Մխիթարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ

Հ. Որսկանյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Ալեքսանյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Մեջլումյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Մալխասյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Հակոբյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության տնտեսագետ

Գ. Դավթյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի գլխավոր հարկային տեսուչ

Ն. Ֆահրադյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության միջազգային հարաբերությունների բաժնի գլխավոր հարկային տեսուչ

Ռ. Զաքարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կազմակերպման և հսկողության վարչության տեսչական բաժնի գլխավոր հարկային տեսուչ

Ա. Արզումանյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կազմակերպման և հսկողության վարչության հարկային հսկողության կազմակերպման և դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ

Մ. Մանվելյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության հարկային կարգապահության ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ

Հ. Խուդգարյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների գրանցման բաժնի պետ

Ա. Կարապետյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ

Վ. Արևշատյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի բիզնես ռեգիստրի, ընտրանքի և դասակարգիչների բաժնի պետ (համաձայնությամբ)

Մ. Մկրտումյան - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավախորհրդատու (համաձայնությամբ)

Մ. Համբարձումյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կարգավորման վարչության մեթոդաբան (համաձայնությամբ)

Ա. Բեկյան - ՀՀ կենտրոնական բանկի բանկային համակարգի կարգավորման բաժնի մեթոդաբան (համաձայնությամբ)

Ն. Արիստակեսյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության հետազոտող (համաձայնությամբ)

Ա. Մելքոնյան - ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնի միջազգային կապերի մասնագետ (համաձայնությամբ)

Ս. Հակոբյան - ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնի մասնագետ (համաձայնությամբ)

Ն. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժնի պետ (աշխատանքային խմբի քարտուղար):»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։