Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԿՏՐՈՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616422

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

22 նոյեմբերի 2016 թ.

ք. Երևան N 141-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԿՏՐՈՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 11-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել համարակալված կտրոնի ձևը` համաձայն հավելվածի:

2. Համարակալված կտրոնի վրա «նշվում է, թե որ ցուցակի ընտրող է» տողում տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամը համապատասխանաբար նշում է.

1) «ՔԿՀ»` քրեակատարողական հիմնարկում կազմված ընտրողների ցուցակների դեպքում.

2) «ՇԱ»` շրջիկ արկղով քվեարկությանը մասնակցող ընտրողների ցուցակների դեպքում.

3) «Լ»` քվեարկության օրը կազմվող` ընտրողների լրացուցիչ ցուցակի դեպքում:

(2-րդ կետը փոփ. 22.02.17 N 42-Ն)

3. Տեխնիկական սարքավորման խափանման կամ չլինելու պարագայում տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամը համարակալված կտրոնի վրա «նշվում է, թե որ ցուցակի ընտրող է» տողում նշումները կատարում է սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով, ինչպես նաև`

1) «Հ»` ընտրական տեղամասի ընտրողների ցուցակի դեպքում.

2) «Զ»` զորամասում հաշվառված ընտրողների ցուցակների դեպքում:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2016 թ. նոյեմբերի 22-ի N 141-Ն որոշման

000000

(նշվում է համարակալված կտրոնի հերթական համարը)

«_____» նշվում է, թե որ ցուցակի ընտրող է

ընտրողների

ցուցակի անվանումը

նշվում է

համապատասխան ցուցակում

ընտրողի հերթական համարը

Հանձնաժողովի ընտրողների գրանցման համար

պատասխանատու անդամի անհատական կնիք

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։