ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2017 թվականի N 171-Ա
ՍՏԵՓԱՆ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` կառավարական հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. փետրվարի 24
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
փետրվարի 24-ի N 171-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՍՏԵՓԱՆ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Ամիրյան -ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Առաքելյան -ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ
Ա. Ջանջուղազյան -ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ս. Խաչատրյան -ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան -Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Հովհաննիսյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հովնան եպիսկոպոս Հակոբյան -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ(համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան -Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Աղամյան -«Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Գևորգյան -«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Ծատուրյան -«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Անդրանիկյան -Ս. Անդրանիկյանի դուստրը (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան