Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 43-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մարտի 2017 թվականի N 202-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 43-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 3-ի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի նախապատրաստման դրամաշնորհով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացի կառավարման խորհուրդ ստեղծելու մասին» N 43-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. մարտի 2

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

մարտի 2-ի N 202-Ա

որոշման

«Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

փետրվարի 3-ի N 43-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Վ. Գաբրիելյան -ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (հանձնաժողովի նախագահ)

Վ. Տերտերյան -ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ

Ա. Սամուելյան -ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Խ. Հակոբյան -ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

Ա. Բադալյան -ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Զ. Զեյթունցյան -ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ

Ա. Գևորգյան -ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

Ա. Խզմալյան -Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն (համաձայնությամբ)

Է. Ավետյան -ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ի գործադիր տնօրեն (կառավարման խորհրդի քարտուղար)»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։