ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2011 թվականի N 1255-Ա
«ՏԱԹԵՎ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ միջգերատեսչական ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տաթև» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 848-Ն որոշման 2-րդ կետով հաստատված՝ «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում միջազգային չափանիշներին համապատասխանող գրավիչ ճարտարապետական և լանդշաֆտային միջավայրի կազմակերպման խնդիրները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ ելնելով քննարկվող խնդիրների առանձնահատկություններից` հանձնաժողովի նիստերին հրավիրել համապատասխան համայնքի ղեկավարների, հասարակական կազմակերպությունների և ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների (համաձայնությամբ):
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. դեկտեմբերի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
դեկտեմբերի 23-ի N 1255-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ն. Սարգսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Ս. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մուսայան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Մ. Մաթևոսյան - «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Գրիգորյան - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ
Ա. Խաչատրյան - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Մելքոնյան - «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Ապիկյան - «Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)
Գ. Նալբանդյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնի աշխատող (համաձայնությամբ)
Գ. Գալստյան - «Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ն. Մարտիրոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության պետ
Ս. Մաթևոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության պետ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության ճարտարապետության քաղաքականության բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը փոփ. 28.06.12 N 575-Ա, լրաց., փոփ. 28.11.13 N 1117-Ա, խմբ. 01.10.14 N 958-Ա, փոփ. 12.04.16 N 276-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան