Հոդված 2. Համագործակցության հիմնական ուղղությունները
Հոդված 2. Համագործակցության հիմնական ուղղությունները
Կողմերը համաձայնվում են համագործակցել և միավորել իրենց ջանքերը գործունեության հետևյալ ուղղություններում.
2.1 Իրականացնել քարոզարշավներ` օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով և խթանել հայկական ՏՀՏ ոլորտի ներդրումային հնարավորությունները.
2.2 Կազմակերպել ցուցահանդեսներ, տոնավաճառներ, համաժողովներ (ֆորումներ), սեմինարներ և այլ համանման միջոցառումներ և աջակցել ՏՀՏ ոլորտի կազմակերպություններին և/կամ ձեռնարկատերերին մասնակցությանը.
2.3 Մշակել և իրականացնել Հայաստանի` որպես ՏՀՏ առաջատար երկրի և հայկական ՏՀՏ արդյունքի ներկայացման և խթանման, նորարարական և տեխնոլոգիական զարգացման ծրագրեր.
2.4 Տրամադրել օտարերկրյա ներդրողներին «մեկ կանգառի կենտրոն» սկզբունքով Հայաստանի ՏՀՏ ոլորտում ներդրումային և գործարար միջավայրի, առավելությունների և հնարավորությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև ներդրումների իրավական, կառուցվածքային և կազմակերպական պայմանների իրավա-տեղեկատվական աջակցություն.
2.5 Բացահայտել ՏՀՏ ոլորտի կազմակերպությունների արտահանման ներուժը՝ նրանց արտադրանքն ու ծառայությունները գովազդելու և խթանելու նպատակով և քննարկել դրանց զարգացմանն ու արտահանմանն ուղղված գործունեության աջակցման հնարավորությունները.
2.6 Աջակցել արտահանման ներուժ ունեցող կազմակերպություններին բացահայտելու թիրախային շուկաները, տրամադրել թիրախային շուկաների և կազմակերպությունների մասին անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն.
2.7 Նպաստել մասնագետների պատրաստման և վերապատրաստմանը, ծրագրերի մշակմանը, կազմակերպմանը և իրականացմանը.
2.8 Խորհրդակցել ծրագրերի պլանավորման, մշակման, ներդրման, իրականացման և մոնիթորինգի վերաբերյալ։