Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԹԵՔՆՈԼՈՋԻ ԷՆԴ ՍԱՅՆՍ ԴԱՅՆԱՄԻՔՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-02-24-ից մինչև 2022-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Նպատակը

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1. Նպատակը

1.1 Կողմերը պայմանավորվում են ստեղծել ներկայացուցչական գրասենյակներ` թիրախային շուկաներում ՏՀՏ ոլորտում գործարար կապերի խթանման, երկրի վարկանիշի և մրցունակության բարձրացման, ներդրումների ներգրավման, արտահանման կարողությունների և ինովացիոն ենթակառուցվածքների զարգացման համար:

1.2 Նպաստել թիրախային շուկաներում երկրի, տնտեսության և ՏՀՏ ոլորտի ներդրումային վարկանիշի բարձրացմանը, ՏՀՏ ոլորտի արդյունքների վերաբերյալ իրազեկվածության բարձր մակարդակի ապահովմանը.

1.3 Նպաստել տեղական կազմակերպությունների և օտարերկրյա ներդրողների միջև գործընկերության հաստատմանը և խթանմանը.

1.4 Ձևավորել հնարավոր օտարերկրյա ներդրողների և մասնագիտական կազմակերպությունների տեղեկատվական բազա,

1.5 Դյուրացնել հայկական և օտարերկրյա ընկերությունների և մասնագետների ﬕջև կապի ստեղծումը, փորձի ուսուﬓասիրուﬓ ու կիրառումը, ինչպես նաև փորձի փոխանակումը.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։