Հոդված 3. Փոխըմբռնման հուշագրի իրականացումը Կողմերը համաձայնվում են հետևյալ հիմնական պայմանների վերաբերյալ՝
Հոդված 3. Փոխըմբռնման հուշագրի իրականացումը Կողմերը համաձայնվում են հետևյալ հիմնական պայմանների վերաբերյալ՝
3.1 Վերոնշյալ հիմնական ուղղություններով պայմանավորված գործողությունների իրականացման նպատակով Ընկերությունը պարտավորվում է իրականացնել ներկայացուցչական գրասենյակների աշխատակիցների աշխատավարձի, վերապատրաստման, տեխնիկական հագեցվածության և այլ ընթացիկ ծախսերը ամբողջ ծավալով:
3.2 «Ներկայացուցչական գրասենյակների աշխատանքը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ՀՀ կառավարությունը, հնարավորության սահմաններում, անհատույց տրամադրում է գրասենյակային տարածք (առկայության դեպքում) օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանատներում և հյուպատոսական հիմնարկներում: Դա հնարավորություն է ընձեռում ներկայացուցիչների համար ապահովել անհրաժեշտ աշխատանքային տարածք և հասցե»:
3.3 Առանձին ծրագրերի իրականացման մասով Կողմերը կարող են կնքել համաֆինանսավորման կամ դրամաշնորհային համաձայնագրեր, որոնք կհստակեցնեն գործողություններին առնչվող ծախսերը և դրանց ֆինանսավորման մեխանիզմները:
3.4 Կողմերը պայմանավորվում են նաև, որ Հուշագրի ներքո առաջարկվող համագործակցությունը՝ սույն Հուշագրի նպատակների և համագործակցության ուղղությունների մասով, բացառիկ է: