«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 մարտի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017123
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
17 փետրվարի 2017 թ. թիվ 44-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2017 թվականի մարտի 30-ից շրջանառության մեջ դնել «Նոյյան տապան» ոսկե հուշադրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ն. Երիցյան
2017 թ. փետրվարի 20
Երևան
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2017 թվականի փետրվարի 17-ի
թիվ 44-Ն որոշմամբ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Նոյյան տապան» 1 գրամ քաշով ոսկե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ-DRAM», և թողարկման տարեթիվը` «2017»: Աջ կողմում առկա են «1 g» և «Au 999,9» մակագրությունները, իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Հուշադրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Հուշադրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը և հարգը ոսկի 999,9.0
Քաշը 1,0 գ
Տրամագիծը 13,9 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը 3000 հատ
Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:
«Նոյյան տապան» 1 գրամ քաշով ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Նոյյան տապան» 7,78 գրամ քաշով ոսկե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ-DRAM», և թողարկման տարեթիվը` «2017»: Աջ կողմում առկա են «1/4 Oz» և «Au 999,9» մակագրությունները, իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Հուշադրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Հուշադրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 10000 դրամ
Մետաղը և հարգը ոսկի 999,9.0
Քաշը 7.78 գ
Տրամագիծը 20.0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը 1000 հատ
Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:
«Նոյյան տապան» 7,78 գրամ քաշով ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Նոյյան տապան» 15,55 գրամ քաշով ոսկե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «25000 ԴՐԱՄ-DRAM», և թողարկման տարեթիվը` «2017»: Աջ կողմում առկա են «1/2 Oz» և «Au 999,9» մակագրությունները, իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Հուշադրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Հուշադրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 25000 դրամ
Մետաղը և հարգը ոսկի 999,9.0
Քաշը 15,55 գ
Տրամագիծը 25,2 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը 800 հատ
Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:
«Նոյյան տապան» 15,55 գրամ քաշով ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Նոյյան տապան» 31,1 գրամ քաշով ոսկե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «50000 ԴՐԱՄ-DRAM», և թողարկման տարեթիվը` «2017»: Աջ կողմում առկա են «1 Oz» և «Au 999,9» մակագրությունները, իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Հուշադրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Հուշադրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 50000 դրամ
Մետաղը և հարգը ոսկի 999,9.0
Քաշը 31,1 գ
Տրամագիծը 30,2 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը 500 հատ
Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:
«Նոյյան տապան» 31,1 գրամ քաշով ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները