«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2005 թվականի N 1587-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 17.12.09 N 1486-Ն, 25.08.11 N 1210-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների, ներկայացուցիչների, մաքսային կցորդի և առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի ֆինանսավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 17.12.09 N 1486-Ն, 25.08.11 N 1210-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. սեպտեմբերի 29
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 22-ի N 1587-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը լրաց. 17.12.09 N 1486-Ն, 25.08.11 N 1210-Ն)
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների, ներկայացուցիչների, մաքսային կցորդի և առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի (այսուհետ՝ ներկայացուցիչներ) պահպանման ծախսերի ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը լրաց. 17.12.09 N 1486-Ն, 25.08.11 N 1210-Ն)
2. Ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ միջոցների հաշվին:
3. Ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով ֆինանսական միջոցները փոխանցվում են ներկայացուցիչների անվամբ բացված առանձին բանկային հաշիվներին:
4. Ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է համաձայն համապատասխան պետական մարմինների ղեկավարների կողմից հաստատված նախահաշիվների՝ հետևյալ ծախսային ուղղություններով` ներկայացուցչի վարձատրություն, որը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և ծառայության հետ կապված ամսական փոխհատուցումներից, ընտանիքի անդամների փոխհատուցում, բնակարանի վարձակալման հավելավճար, ինչպես նաև պահպանման այլ ծախսեր (գույքի և տեխնիկայի ձեռքբերում, գրասենյակային և տնտեսական ծախսեր, գործուղման ծախսեր, տրանսպորտի պահպանման կամ վարձակալման ծախսեր, կապի ծախսեր, բժշկական ապահովագրություն, կոմունալ ծախսեր, փոստային ծախսեր, թերթերի բաժանորդագրում, ներկայացուցչական ծախսեր և այլ ծախսեր):
(4-րդ կետը փոփ. 14.05.09 N 512-Ն, 16.03.17 N 261-Ն)
5. Ներկայացուցիչների բնակարանների վարձակալման համար տրամադրվում է հավելավճար` Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 7 հավելվածում սահմանված չափերով՝ համաձայն ծախսը հիմնավորող փաստաթղթերի:
(5-րդ կետը փոփ. 10.09.09 N 1079-Ն)
6. Ներկայացուցիչների պաշտոնային դրույքաչափերը և ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման գումարները հաշվարկվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշմամբ հաստատված չափերի, ընդ որում, ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման գումարները վճարվում են ներկայացուցիչների նշանակման օրվանից` ներառյալ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակաշրջանը:
(6-րդ կետը փոփ. 16.03.17 N 261-Ն)
7. Ներկայացուցիչների ընտանիքների անդամների փոխհատուցման գումարները հաշվարկվում են նրանց` օտարերկրյա պետությունում փաստացի գտնվելու ժամանակաշրջանի համար:
8. Ներկայացուցիչները գործուղվում են իրենց հավատարմագրման տարածքից դուրս` համապատասխան պետական մարմինների ղեկավարների հանձնարարականներով (համաձայնությամբ) և (կամ) համապատասխան դեսպանի ցուցումով, իսկ հավատարմագրման տարածքում` համաձայն ներկայացուցչի գործունեության անհրաժեշտության:
Հավատարմագրման տարածքում գործուղման ընթացքում փոխհատուցվում են ներկայացուցիչների ճանապարհածախսը, գիշերավարձի ծախսերը` համաձայն ծախսերը հիմնավորող փաստաթղթերի և գործող նորմերի, ինչպես նաև ծառայության հետ կապված ծախսերը:
Հավատարմագրման տարածքից դուրս գործուղման ընթացքում փոխհատուցվում են ներկայացուցիչների ճանապարհածախսը, գիշերավարձի ծախսերը` համաձայն ծախսերը հիմնավորող փաստաթղթերի և գործող նորմերի, իսկ գործուղման ընթացքում վճարվում է օրապահիկ` գործող նորմերի չափով:
(8-րդ կետը փոփ., խմբ. 14.05.09 N 512-Ն, փոփ. 16.03.17 N 261-Ն)
9. Ներկայացուցիչները պահպանման այլ ծախսերի հոդվածներով նախատեսված գումարներն օգտագործելիս, ըստ անհրաժեշտության, կարող են կատարել ներհոդվածային վերաբաշխումներ` առանց համապատասխան պետական մարմինների հետ համաձայնեցնելու:
(9-րդ կետը փոփ. 16.03.17 N 261-Ն)
10. Ներկայացուցիչների կողմից ինքնուրույնաբար են վարվում հաշվապահական և ֆինանսական գործառույթները, և նրանք պատասխանատվություն են կրում հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման համար:
11. Ներկայացուցիչները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը համապատասխան պետական մարմնի ղեկավարին են ներկայացնում իրենց ֆինանսական գործունեության հետ կապված բոլոր փաստաթղթերի պատճենները և ստացված ու ծախսված միջոցների և առկայության դեպքում պարտքերի մասին տեղեկանքները` համաձայն NN 1 և 2 ձևերի:
(11-րդ կետը խմբ. 14.05.09 N 512-Ն, փոփ. 16.03.17 N 261-Ն)
12. Ներկայացուցիչները հանդիսանում են նյութական պատասխանատու անձինք, և նրանց հետ կնքվում են նյութական պատասխանատվության պայմանագրեր:
13. Ներկայացուցիչները յուրաքանչյուր տարվա չորրորդ եռամսյակի հաշվետվության հետ միասին ներկայացնում են նաև առկա երկարաժամկետ օգտագործման ենթակա գույքի ցանկը:
14. Հավատարմագրման վայր մեկնելու ժամանակ ներկայացուցչի և նրա ընտանիքի անդամների մեկնման ճանապարհածախսը փոխհատուցվում է ներկայացուցչի պահպանման ծախսերի հաշվին:
(14-րդ կետը լրաց. 14.05.09 N 512-Ն)
15. Հայաստանի Հանրապետություն հետ վերադարձի ժամանակ ներկայացուցչի պահպանման ծախսերի հաշվին փոխհատուցվում է ներկայացուցչի և նրա ընտանիքի անդամների հետ վերադարձի ճանապարհածախսը, ինչպես նաև անվճար թույլատրվող ուղեբեռի քաշից ավելի բեռի համար վճարվում է փոխհատուցում ներկայացուցչի պահպանման ծախսերի հաշվին`
ներկայացուցչին` 60 կգ լրացուցիչ բեռի համար.
ընտանիքի յուրաքանչյուր անդամին` 30 կգ լրացուցիչ բեռի համար:
(15-րդ կետը լրաց. 14.05.09 N 512-Ն)
16. Նորանշանակ ներկայացուցչի հավատարմագրման վայր ժամանումից հետո 7 օրվա ընթացքում նախորդ և նորանշանակ ներկայացուցիչների կողմից ստորագրվում է հանձնման-ընդունման ակտ: Հանձնման-ընդունման ակտի ստորագրմանը հաջորդող օրը համարվում է նախորդ ներկայացուցչի լիազորությունների ավարտման օր:
(16-րդ կետը լրաց. 14.05.09 N 512-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՍՏԱՑՎԱԾ ԵՎ ԾԱԽՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(եվրո/ԱՄՆ-ի դոլար)
Հոդվածի համարը Հոդվածի անվանումը Պլանը Մուտ-քերը Հաշվետու ժամանա-կաշրջանում կատարված ծախսերը
Մնացորդ` եռամսյակի սկզբում X
Ստացվել է հաշվետու եռամսյակում
ՀՀ պետական բյուջեից
Այլ մուտքեր
Փաստացի ծախսվել է հաշվետու եռամսյակում՝
01 Վարձատրություն,
այդ թվում`
- աշխատավարձ
- ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցում
- ընտանիքի անդամների փոխհատուցում
02 Բնակարանի վարձակալում
03 Պահպանման այլ ծախսեր,
այդ թվում`
- գույքի և տեխնիկայի ձեռքբերում
- տրանսպորտի պահպանման (և(կամ) վարձակալում) և ապահովագրության ծախսեր
- գրասենյակային և տնտեսական ծախսեր
- գործուղման ծախսեր
- կապի ծախսեր
- ապահովագրության ծախսեր
- բժշկական ապահովագրություն
- կոմունալ ծախսեր
- փոստային ծախսեր
- թերթերի բաժանորդագրում
- ներկայացուցչական ծախսեր
- այլ ծախսեր
Ընդամենը` փաստացի ծախսեր
Մնացորդը` հաշվետու եռամսյակի վերջում
Կ. Տ. _______________________
(ներկայացուցիչ)
(ձևը փոփ. 16.03.17 N 261-Ն)
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՍԻՆ
(եվրո/ԱՄՆ-ի դոլար)
Հոդվածի
համարը Հոդվածի անվանումը Պարտքի գումարը Պարտքի մարման աղբյուրը
ՀՀ պետական
բյուջեից այլ աղբյուր-ներից
Պարտքերը` հաշվետու ժամանակաշրջանի սկզբում
01 Աշխատավարձ
02 բնակարանի վարձակալում
Պահպանման այլ ծախսեր,
այդ թվում`
- գրասենյակային և տնտեսական ծախսեր
- գործուղման ծախսեր
տրանսպորտի պահպանման ծախսեր
կապի ծախսեր
գույքի և տեխնիկայի ձեռքբերում
- տրանսպորտի պահպանման ( և (կամ) վարձակալում) և ապահովագրության ծախսեր
բժշկական ապահովագրություն
ծառայողական շենքի կոմունալ ծախսեր
փոստային ծախսեր
թերթերի բաժանորդագրում
ներկայացուցչական ծախսեր
այլ ծախսեր
Կ. Տ. ____________________________
(ներկայացուցիչ)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 14.05.09 N 512-Ն, փոփ. 10.09.09 N 1079-Ն , լրաց. 17.12.09 N 1486-Ն, 25.08.11 N 1210-Ն , փոփ. 16.03.17 N 261-Ն)