Հոդված 1
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը» բառերը հանել.
2) «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով.
3) «էներգետիկայի և բնական պաշարների» բառերը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերով.
4) «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և զարգացման» բառերով.
5) «տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն» բառերը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն» բառերով.
6) «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով.
7) «քաղաքաշինության նախարարությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն» բառերով: