Հոդված 21
Հոդված 21.
Կանոնագրքի 265-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ հետևյալ խմբագրությամբ.
«Պարեկների զենքը և դրանց լիցքավորված պահեստատուփերը (պահունակները) պահվում են ստորաբաժանման զենքի պահասենյակում, իսկ դրա բացակայության դեպքում` ստորաբաժանման հերթապահի սենյակում, զենքերը` առանձին զինաբուրգում, իսկ պահեստատուփերը (պահունակները)` առանձին մետաղյա արկղում (առանձին մետաղյա պահարանում), որոնք կողպվում են ստորաբաժանման հերթապահի կողմից և կնքվում վերջինիս կնիքով:».
2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը: