Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 օգոստոսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 օգոստոսի 2003 թվականի N 1042-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 432 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի՝

ա) «Սպասվելիք իրավիճակ» բաժնի աղյուսակի 21-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

բ) «Սպիտակի վարչատարածք» ենթաբաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Սպիտակի մոր և

մանկան կենտրոն 1327 միացնել «Սպիտակի

պոլիկլինիկա» ՓԲԸ-ին 4 ընտանեկան

բժշկի գրասենյակ 8037

«2. «Սպիտակի պոլիկլինիկա» և «Սպիտակի մոր և մանկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպել միացման ձևով՝ «Սպիտակի մոր և մանկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով «Սպիտակի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը»:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ 2-ամսյա ժամկետում ապահովել «Սպիտակի պոլիկլինիկա» և «Սպիտակի մոր և մանկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների՝ միացման ձևով վերակազմակերպման աշխատանքների կատարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. օգոստոսի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։