ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2017 թվականի N 282-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԼԱԴ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՀԱՄԱԿՑՎԱԾ ԿԵՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի ապրիլի 6-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. մարտի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 23-ի N 282-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՎԼԱԴ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՀԱՄԱԿՑՎԱԾ ԿԵՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/արտահանման երկիրը Արժեքը (դրամ)
1. 9025 Ինկուբատորում խոնավությունը և CO₂ գազի քանակություն ապահովող սարք AMF™ հատ 6 ԵՄ 4228200
2. 8504 Ինկուբատորի սնուցումն ապահովող և կարգավորող սարք UPS հատ 6 ԵՄ 751680
3. 8504 Ստուգիչ վահանակի ճշտության ապահովող սարք UPS հատ 6 ԵՄ 548100
4. 8504 Ելքի պահարանների սնուցումն ապահովող սարք UPS հատ 2 ԵՄ 250560
5. 8504 Ստուգիչ վահանակի նախապատրաստման սարք UPS հատ 2 ԵՄ 182500
6. 8531 Տագնապի ազդանշանի բլոկ՝ 32-տեղանոց միաց. հատ 1 ԵՄ 3413880
7. 8544 Վթարային ազդանշանի մալուխ (մ) կգ 200 ԵՄ հաշվառված է
8. 8471 Տեղեկատվական պահարան, որն ապահովում է ինկուբատորի ամբողջ համակարգի աշխատանքի հսկողությունը, սարքավորումների միացումը և այլ SmartCenter ™/ հատ 1 ԵՄ 4692480
9. 8544 Կոմունիկացիոն մալուխ (մ) կգ 400 ԵՄ հաշվառված է
10. 8205 Գործիքներ՝ մոնտաժի համար կգ 13 ԵՄ 304326
11. 8428 Վակուումային ամբարձիչ՝ 2 գլխիկներով հատ 1 ԵՄ 1487700
12. 9403 Ձեռքի տեսակավորման սեղան. հալոգեն լամպերի միջոցով բացահայտում է չբեղմնավորված ձվերը հատ 1 ԵՄ 1649520
13. 8428 4 օպերատորի համար ճտերի ջոկման սարք, որն ապահովում է ժամում 60 ճուտ՝ ճտահան պահարանից կոնվեերի վրա տեղավորելու համար հատ 1 ԵՄ 3716640
14. 8428 Ճտերի հաշվառման և արկղերում տեղավ. սարք, որն ապահովված է ավտոմատ հաշվիչով հատ 1 ԵՄ 18739800
15. 8422 Վակցինացիայի փչման ավտոմ. սարք IBS-1 հատ 1 ԵՄ 2614176
16. 8422 Լվացող մեքենա UN-2000-PR-200 հատ 1 ԵՄ 15320700
17. 8479 Մացերատոր մեքենա, որն արագ և արդյունավետ աղում է ինկուբատորի թափոնները հատ 1 ԵՄ 6309414
18. 8484 Ջրի խողովակների բաժանարար SmartSetPro™ կգ 80 ԵՄ 856080
19. 7326 Օդի խողովակների սարք, որն ապահովում է մաքուր, թարմ օդի հոսքը դեպի ինկուբատորային պահարաններ SmartHatcհPrօ™ կգ 150 ԵՄ 454140
20. 8537 Պոլիստիրոլային պանել, որն ապահովում է ինկուբացիոն պահարանի և առաստաղի համաչափ միացում, որն ապահովում է նաև փոշուց մաքուր միջավայր SmartSetPro™- կգ 78 ԵՄ 1261152
21. 8537 Պոլիստիրոլային պանել, որն ապահովում է ճտահան պահարանի և առաստաղի միջև հերմետիկ պատնեշ թարմ օդի և CO կեղտոտված օդի միջև SmartHatchPro կգ 75 ԵՄ 729756
22. 8419 Ջերմափոխանակիչ սարք, որն ապահովում է ինկուբացիոն պահարաններին համապատասխան ջերմաստիճանի տաք ջրով հատ 1 ԵՄ 2213280
23. 8414 Բուստերային օժանդակող մեքենա հատ 1 ԵՄ 2979576
24. 8424 Բոցամուղ խոնավացուցիչ, որն ապահովում է անհրաժեշտ խոնավությունը ինկուբատորում և ձվերի պահեստներում հատ 1 ԵՄ 1144224
25. 8424 Ֆումիգացիոն խցիկ, որն ապահովում է պահարանի գազացիան ֆորմալդեհիդով և կատարում է օդափոխանակություն հատ 1 ԵՄ 3069360
26. 8424 Սարք, որն ինկուբատորի պահարանի ֆորմալդեհիդով մշակելուց հետո մաքրում է ֆոլմալդեհիդը հատ 1 ԵՄ 1879200
27. 8415 Օդորակիչ AHU, 5.500 մ.3/ժ. հատ 1 ԵՄ 11097720
28. 7326 Օդի բաշխման սարք հատ 1 ԵՄ 7360900
29. 8415 Ինկուբատորի կլիմայի ստուգիչ սարք հատ 1 ԵՄ 2520216
30. 8414 Օդամղիչ և օդածծիչ օդափոխություն հատ 1 ԵՄ 2902320
31. 8415 Խոնավացման սարք, որն ապահովում է ինկուբատորի խոնավացումը՝ ըստ պահանջի հատ 1 ԵՄ 2088000
32. 8481 Ինկուբատորի պահարանների մեջ ճնշումը կարգավորող փական կգ 4.66 ԵՄ 477630
33. 8418 Տեխնոլոգիական սառեցման սարք 78 կվտ հատ 1 ԵՄ 23891940
34. 8413 Պահեստային առաջնային պոմպ PCU-78-ի համար հատ 1 ԵՄ 1705374
35. 8419 Ջրատաքացուցիչ 270 հատ 1 ԵՄ 17612280
36. 7321 Երկվառելիքային այրման խուց հատ 1 ԵՄ 2056680
Ընդամենը 150 436 834
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան