Հոդված 2. Օրենքը 29-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-րդ հոդվածով`
Հոդված 2. Օրենքը 29-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-րդ հոդվածով`
«Հոդված 29.1. Պարտապանի ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերը
1. Եթե սնանկ ճանաչված պարտապանը հանդիսանում է վարձակալ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով, որով նախատեսվում է վարձակալված գույքը վարձակալին սեփականության իրավունքով փոխանցելու հնարավորություն, ապա կառավարչի ներկայացմամբ և վարձատուի համաձայնությամբ դատարանը կարող է լուծել այդ պայմանագիրը և վարձակալված գույքը սեփականության իրավունքով հանձնել պարտապանին (վարձակալին), եթե վերջինս կատարել է այդ պայմանագրով նախատեսված գնի (վարձավճարների) առնվազն 80 տոկոսի վճարումը:
2. Վարձակալված գույքը վարձակալին սեփականության իրավունքով փոխանցման պահից համարվում է վարձատուի մոտ գրավ դրված` ի ապահովումն գույքի համար պայմանագրով սահմանված գնի չվճարված մասով պարտապանի (վարձակալի) վճարման պարտավորության կատարման:
3. Վարձատուն սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն համարվում է պայմանագրով նախատեսված գույքի համար վճարման ենթակա գնի (վարձավճարների) չվճարված մասով ապահովված պահանջ ունեցող պարտատեր:»: