Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 13 ՓԵՏՐՎԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ N 141-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

13 փետրվարի 2017 թ.

ք. Երևան N 141-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 10-ի N 05/6 եզրակացությունը.

Հրամայում եմ`

«ՈՒՈՐԼԴՎԱՅԴ ՓԱՐՍԵԼ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա և փոստային կապի ծառայությունների գործունեության և սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության ներդիրներ:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։