ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2017 թվականի N 39-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1264-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1065-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1264-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հունվարի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունվարի 19-ի N 39-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Քարամյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Ա. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Հ. Միրզոյան - ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ (համաձայնությամբ)
Ս. Գրիգորյան - ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ
Ն. Շահբազյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ
Ա. Պետրոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Ազարյան - Երևանի քաղաքապետարանի «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Ջուլֆալակյան - ՀՀ հունա-հռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ (համաձայնությամբ)
Ի. Միլիտոսյան - Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Բադալյան - ՀՀ բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ (համաձայնությամբ)
Ա. Մեհրաբյան - «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Ստեփանյան - «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Մ. Իսպիրյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մենեջմենթի և հասարակական գիտությունների ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)
Գ. Սարգսյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր (համաձայնությամբ)
Կ. Բաբայան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հեռակա ուսուցման բաժնի պետ (համաձայնությամբ)
Գ. Հակոբյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կիրառական մարզաձևերի և լողի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Հ. Մելքոնյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ք. Ալեքսանյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Ա. Սարգսյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Դ. Մուրադյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Ս. Տիգրանյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Ռ. Գալստյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Ն. Հախոյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
(հավելվածը փոփ. 24.03.17 N 297-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան