Հոդված 2. Օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 2. Օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. եթե ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջանը ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռոյալթիի իրացման շրջանառությունը 20 տոկոս կամ ավելի չափով ցածր է նույն ամսվա ընթացքում մատակարարված խտանյութում՝ սույն օրենսգրքով կամ մատակարարման պայմանագրով վճարվող հանդիսացող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա այդ ամսվա համար իրացման շրջանառություն է համարվում մատակարարված խտանյութում՝ սույն օրենսգրքով կամ մատակարարման պայմանագրով վճարվող հանդիսացող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային միջին գների 80 տոկոսի արտադրյալը,»։